Սերխիո Մարգարյանը գլխավորեց Պերուի ֆուտբոլի հավաքականը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 6, 2010 13:28
Հանրածանոթ մարզիչ Սերխիո Մարգարյանը գլխավորել է ֆուտբոլի Պերուի հավաքականը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Խոսե Դել Սոլարային: Այս մասնագետը Պերուի հավաքականը մարզում էր 2007-ի ամռանից, սակայն նրան չհաջողվեց թիմը դուրս բերել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ինչ վերաբերում է Մարգարյանին, ապա նա մարզում էր Ուրուգվայի «Դանուբիո» ակումբը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը ժամանակին չէր ցանկացել Հայաստանի հավաքականը գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնել այն պատճառով, որ առաջարկել էին նրան զուգահեռ աշխատել հայկական ակումբներից մեկում:






Facebook
Tweet This
Email This Post
