Գրոսմայստեր Լիլիթ մկրտչյանը երրորդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 6, 2010 13:12
Ջերմուկում ավարտված շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դարձավ երրորդ մրցանակակիր: Նա վերջին տուրում, հանդես գալով սև ֆիգուրներով, ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Բայրա Կովանովայի հետ: Էլինա Դանիելյանն էլ հաղթեց ռուսաստանցի Տատյանա Կոսինցևային: Մկրտչյանը, Դանիելյանը և բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան վաստակելով 6,5-ական միավոր, բաժանեցին 3-5-րդ տեղերը: Ըստ գործակիցների 3-րդ մրցանակին տիրացավ Մկրտչյանը, իսկ Դանիելյանը հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Մրցաշարում վստահորեն հաղթեց վրացուհի Նանա Ձագնիձեն, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած Կոսինցևան նրանից ետ մնաց 1,5 միավորով:






Facebook
Tweet This
Email This Post
