Պարտություն. Խաչատրյանը չօգտագործեց հնարավորությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 4, 2009 15:21

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ մրցագորգ դուրս եկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներն էլ մնացին ձեռնունայն:
Նրանցից մրցանակակիր կարող էր դառնալ 50 կգ քաշային, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սարգիս Խաչատրյանը: Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում նա չօգտագործեց հնարավորությունը, տանուլ տվեց հանդիպումը և բավարարվեց 5-րդ տեղով: Մրցագորգ դուրս գալու հերթը Հայաստանի ազտոճային երիտասարդ ըմբիշներինն է:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply