Կոտրել են Facebook-ի հայերեն էջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2010 10:40
Հայկական կայքերի վրա ադրբեջանցիների գրոհը շարունակվում է: Այս անգամ ադրբեջանցի հակերները կոտրել են Facebook սոցիալական ցանցի հայերեն էջը և հայերեն հրահանգների փոխարեն տեղադրել հայհոյանքներ, սիրո խոստովանություններ Ադրբեջանին և Արցախի վերաբերյալ իրենց նկրտումները ներկայացնող արտահայտություններ:
Այժմ Facebook սոցիալական ցանցի հայ մասնակիցները քայլեր են ձեռնարկում` փրկելու հայերեն Facebook-ը: http://www.facebook.com/translations/index.php?vtype=recent&app=1&aloc=hy_AM&vote կայքում քվերակություն է ծավալվել` դուրս մղելու Ադրբեջանցիների բարբաջանքները հայատառ Facebook-ից:
Մի քանի օր առաջ ադրբեջանցիներն էլի կոտրել էին մի շարք հայկական կայքեր, ինչպես avand.am, varker.am, apahovagrum.am, systems.am, iravunk.am և այլն:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյաին կարծիքով` ադրբեջանցիների ակտիվությունը պայմանավորված է Հիլարի Քլինթոնի այցով Հայաստան:






Facebook
Tweet This
Email This Post
