Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 5, 2010 19:42
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Չախրլը, Քյուրդլար, Հորադիզ, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Մարզիլի, Սարըջանլու, Քենգեռլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան, Կարախանբեյլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի և Լևոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:






Facebook
Tweet This
Email This Post
