Մնացել է մեկ տուր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 5, 2010 15:45
Ջերմուկում շարունակվող ունեցող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրի 6 պարտիաներից 5-ն խաղաղ ելք ունեցան:Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Շեն Յանի, Էլինա Դանիելյանը` Մարթա Ֆիերոյի հետ: Միավորը բաժանեցին նաև մրցաշարի առաջատարներ Նանա Ձագնիձեն և Տատյանա Կոսինցևան: Դրանով է բացատրվում, որ մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ չկատարվեցին: Խաղացված10 տուրից հետո Ձագնիձեն վաստակել է 8,5 միավոր: Նրանից մեկ միավորով ետ է մնում Կոսինցևան, 2,5 միավորով` Լիլիթ Մկրտչյանը, 3-ով` երեք շախմատիստուհիներ: Վերջիններիս թվում է Դանիելյանը:Փաստորեն, Ջագնիձեն (նկարում) իր համար ապահովել է հաղթանակը:






Facebook
Tweet This
Email This Post
