Արծաթ և բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 5, 2010 15:37

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան արծաթե և բրոնզե մեդալների: 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, եզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց թուրք ըմբիշ Ասլան Աթեմին և բավարվեց արծաթե պարգևով: 66 կգ քաշայինների պայքարում  բրոնզե մեդալ նվաճեց Գևորգ Սահակյանը: Իսկ ահա, Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերը և անմասն մնացին խաղարկված մեդալներից:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply