Ֆրանսիայի երկու նախարարներ պաշտոնաթող են եղել պետական միջոցները վատնելուց հետո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 5, 2010 15:29
Ֆրանսիայի միանգամից երկու նախարարներ հարկադրված են եղել պաշտոնաթող լինել բյուջետային միջոցների վատնման հետ կապված սկանդալից հետո: Ինչպես այսօր հաղորդել Է Ռոյթեր գործակալությունը, Ֆրանսիայի կառավարությունը զրկվել Է համագործակցության եւ ֆրանկոֆոնիայի գործերի պետնախարար Ալեն Ժուայանդեից եւ Մեծ Փարիզի գործերի պետքարտուղար Քրիստիան Բլանկից: Հինգերորդ Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հաստատել Է նախարարների պաշտոնաթողությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ Ֆրանսիայի Air France ավիաընկերության նախկին ղեկավար Քրիստիան Բլանկը մամուլի սեւեռուն ուշադրության տակ Է հայտնվել անցյալ ամսին, երբ հայտնի դարձավ, որ նա եւ իր ենթակաները 12 հազար եվրո են ծախսել սիգարների վրա: Այն ժամանակ Բլանկը խոստովանեց իր մեղքը եւ պարտավորվեց անձամբ վճարել հաշիվը: Ժուայանդեի վարկը տուժել Է, երբ մամուլում հաղորդում Է հայտնվեց այն մասին, որ նա 116,5 հազար եվրոյով ինքնաթիռ Է վարձակալել գործուղումների մեկնելու համար՝ հաշվի առնելով, որ կարող Էր գնել սովորական չվերթի տոմս:
Ինչպես նշել են զանգվածային լրատվամիջոցները, ինքնաթիռը վարձակալվել Է ոչ նախարարի անձնական փողերով: Պետքարտուղարների մերկացումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կառավարությունը փորձում Էր ցույց տալ, որ բյուջեի խիստ պակասուրդի պայմաններում նախարարներն, ինչպես եւ երկրի մնացած բնակչությունը, ձգտում են խնայողության:






Facebook
Tweet This
Email This Post
