Ջերմուկի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 5, 2010 15:15
Ջերմուկի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի ղեկավարի հուլիսի 4-ի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Հովհաննիսյանը: Նրա օգտին քվեարկել է 2 684 ընտրող:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների,
Վ. Հովհաննիսյանի միակ մրցակիցը` ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական Զորիկ Վարդանյանը, ստացել է 667 քվե: Քվեարկությանը մասնակցել է 3 434 ընտրող: 83 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
