ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում քննարկել են հակամարտող կողմերի շփման գծում վերջին զարգացումները
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | July 5, 2010 14:23
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրատկեն արցախյան այցի շրջանակնեում հուլիսի 2-ին հանդիպել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում շոշափվել են հակամարտող կողմերի շփման գծում տեղ գտած վերջին զարգացումներին եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա վիճակին վերաբերող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
