Հայաստան կժամանի Կիպրոսի նախագահը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2009 15:01
Դիմիտրիս ԽրիստոֆիասըՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:
Հուլիսի 6-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Կիպրոսի Նախագահի և տիկին Էլսի Խրիստոֆիայի կտրվի պետական ճաշ:
Այցի շրջանակում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Կիպրոսի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Երևանի քաղաքապետարանում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Երևան քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, ինչպես նաև կշրջի Երևանի պատմության թանգարանում:
Կիպրոսի Նախագահը և տիկին Էլսի Խրիստոֆիան կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Գառնիում Գեղարդում, Մատենադարանում:
Հուլիսի 7-ին Կիպրոսի ղեկավարը կմեկնի Հայաստանից:






Facebook
Tweet This
Email This Post
