Քլինթոնը հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 5, 2010 14:12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայաստանյան այցի շրջանակներում այսօր հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Հ. Քլինթոնը ողջունել է նրանց ջանքերն ուղղված ժողովրդավարական արժեքների խթանմանը, ներառյալ` հաշվետու կառավարում, ազատ եւ անկախ մամուլ, հարգանք մարդու իրավունքների հանդեպ: ԱՄՆ պետքարտուղարն այսօր այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, իր հարգանքի տուրքը մատուցել 1915թ-ին զոհված 1.5 միլիոն հայերին:

Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրության, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Ինչպես նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, պետքարտուղար Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ: 2010թ. ԱՄՆ կառավարությունը տրամադրել է շուրջ 45 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերակայության բարելավմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացմանը եւ մասնավոր հատվածի ու ենթակառուցվածքների ամրապնդմանը:

Բացի այդ, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ոռոգման համակարգերի եւ ֆերմերների ուսուցման ծրագրերի համար 2010թ. հատկացվող միջոցները կկազմեն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար: Վերջերս ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ զարգացման միավորումներ»  երկամյա ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին Վորլդ Վիժն-ի հետ համատեղ մեկնարկեց «Ընտանեկան առողջություն»  նախագիծը, որն ուղղված է Հայաստանի առավել հեռավոր բնակավայրերում կանխարգելիչ բուժծառայությունների ապահովման ու քրոնիկ հիվանդությունների վարման բարելավմանը: Հունիսի 30-ին ,Ինտերնյուզե հասարակական կազմակերպության, Երեւանի մամուլի ակումբի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ մեկնարկեց ,Այլընտրանքային ռեսուրսները լրատվամիջոցներումե նախագիծը, որը կօժանդակի Հայաստանի ԶԼՄ-ներին եւ անկախ ու որակյալ լրատվություն կապահովի հայ հասարակության համար: Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից իրականացված արտաքին աջակցության ծրագրերով Հայաստանին հատկացվել է ավելի քան 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply