Լեհաստանում ավարտվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2010 13:05

Լեհաստանում ավարտվում է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը: Մշակվել են բյուլետենների 95տոկոսը: Առջևում է Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին:Նրան ձայն են տվել ընտրողների 52,5 տոկոսը,5տոկոս քիչ ձայն է հավաքել “Օրենք և արդարություն ”կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:

Բրոնիսլավ Կոմորովսկին իր երկրպագուներին է հայտնվում ,երբ նրա շտաբի մեծ էկրաններին վառվում են թվերը:

“Մենք կարող ենք հպարտանալ և ուրախանալ ,որովհետև հաղթեց լեհական ժողովրդավարությունը: Մենք տեսնում ենք լեհերի հսկայական մասնակցություն այս կարևոր ժողովրդավարական գործընթացին”,- ասում է Բրոնիսլավ Կոմորովսկին

Նա 58 տարեկան է, կոմս Զիգմունդ Կոմորովսկու որդին,մասնագիտությամբ պատմաբան, երկար տարիների քաղաքական գործիչ: Նա եղել է երկրի պաշտպանության նախարար,մինչև հիմա Սեյմի խոսնակն է: Բրոնիսլավ Կոմորովսկին Լեհաստանի նոր նախագահն է:

Ընտրություններում հաղթելը Բ.Կոմորովսկու համար սկզբունքի հարց էր,և ոչ միայն նրա այլև ամբողջ “Քաղաքացիական պլատֆորմ ”կուսակցության համար: Նրանք հիշում են նախորդ ընտրությունները,երբ երկու թեկնածուներ այժմյան վարչապետ Դոնալդ Տուսկը և Լեխ Կաչինսկին էին պայքարում: Առաջին փուլից հետո Տուսկը առջևում էր,երկրորդ փուլում անսպասելի պարտվեց:

Կոմորովսկու հաղթանակը իհարկե ռևանշ էր,որը վերցվեց շատ նրբանկատ:

Սմոլենսկի ողբերգությունից հետո ,նա ոչ իր ցանկությամբ,որպես Սեյմի խոսնակ ,համաձայն սահմանադրության ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները :Նախագահական պայքարը զոհված նախկին նախագահի եղբոր Յարոսլավ Կաչինսկու հետ հեշտ չէր: Ընտրություններից անմիջապես հետո երկու թեկնածուներին տված ձայների տարբերությունը շատ փոքր էր,բայց Յարոսլավ Կաչինսկին դուրս է գալիս հասարակության առաջ և ընդունում պարտությունը:

“Ես պետք է սկսեմ նրանից ինչը պահանջում է էթիկայի կանոնը` շնորհավորել հաղթողին:Ես ուզում եմ շնորհավորել Բրոնիսլավ Կոմորովսկուն ”,- նորընտիր նախագահին շնորհավորեց Յարոսլավ Կաչինսկին:

Յարոսլավ Կաչինսկին զուսպ էր, զգացմունքները արտահայտված էին նրա զարմուհու,զոհված նախագահ Լեխ Կաչինսկու դստեր` Մարտայի դեմքին:Ընտանիքը հուզված էր,մոտիկները օգնում էին Յարոսլավին ընտրությունների ժամանակ,ընտրողները հաճախ խոստովանում էին,որ ընտրում են խղճահարությունից ոչ թե քաղաքական համոզմունքներից:

Նոր նախագահի ինագուրացիան տեղի կունենա օգոստոսին:Մյուս տարի Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են և քաղաքական պայքարը կթեժանա:

Դիտվել է 1818 անգամ:
Print Friendly

Leave a Reply