Հայաստանը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք խմիչքի միջազգային ցուցահանդեսին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 5, 2010 11:36

Հնդկաստանում նոյեմբերի 3-7-ը կանցկացվի խմիչքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Լիտվայի, Վրաստանի գործարարները:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը, նման ձեւաչափով խմիչքի ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում Հնդկաստանում: «Հնդկական շուկան բավական մեծ է եւ շատ գործարարների է հետաքրքրում: Սա լավ հնարավորություն է մեր խմիչքը հնդկական շուկայում ներկայացնելու համար: Ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ կլինեն տեղի գործարարների հետ»,-ասաց Վ. Ամիրյանը:

Ցուցահանդեսին մասնակից երկրները ներկայացնելու են տարբեր տեսակի խմիչքներ, սակայն հայկական կողմը շեշտը դնելու է գինու եւ կոնյակի վրա: Առեւտրաարդյունաբերական պալատն ընդունում է ցուցահանդեսի մասնակցության հայտերը:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply