Աստանայում մեկնարկեց ԵՎՐԱԶԵՍ գագաթնաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 5, 2010 11:34

Ռուսաստանի, Ղազախստանի ,Բելառուսի,Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները սկսեցին ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովը,որին ներկա են նաև կոլեգաները դիտորդ երկրներից`Հայաստանից և Ուկրաինայից:

Գագաթնաժողովի “Տան տերը” Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը ողջունելով հյուրերին ,ժողովը անվանեց սիմվոլիկ,քանի որ այս տարի ԵՎՐԱԶԵՍ-ը 10տարեկան է: Ղազախստանի առաջնորդը հիշեցրեց ,որ հենց Աստանայում կնքվեց կառույցը ստեղծելու Պայմանագիրը:

Նազարբաևը միաժամանակ հավատացրեց,որ Ղազախստանը օգտագործեց բոլոր հնարավորությունները ստեղծել աշխատանքի համար բարիդրացիական մթնոլորտ:Նա հայտարարեց ,որ պետությունների ղեկավարները ուսումնասիրելով ԵՎՐԱԶԵՍ գագաթնաժողովի օրակարգը կհրավիրեն Մաքսային միության հանձնաժողովի անդամներին `այդ կազմակերպության հետ աշխատանքը քննարկելու համար:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր պլանավորած երկու երկողմանի հանդիպում ունի Ղազախստանի նախագահի և Ղրղզստանի նորընտիր նախագահ Ռոզա Օտումբաևայի հետ: Երկու զրույցներն էլ տեղի կունենան գագաթնաժողովից հետո:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը գագաթնաժողովի արդյունքների մասին նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան հայտարարությամբ:

ԵՎՐԱԶԵՍի Միջպետական խորհրդի շրջանակում տեղի կունենա նաև Մաքսային միության գագաթնաժողովը: Ենթադրվում է,որ այդ հանդիպմանը կամփոփվեն Մաքսային միության կազմավորման առաջին էտապի արդյունքները,որը ավարտվելէ այս տարվա հուլիսի 1-ին Մաքսային կոդեքսը աշխատեցնելով:

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply