Այսօր Սահմանադրության օրն է. ՀՀ սահմանադրությունը 15 տարեկան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 5, 2010 10:48
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: Ուղիղ 15 տարի առաջ` 1995-ի հուլիսի 5-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որով հաստատվեց երկրի մայր օրենքը` սահմանադրությունը:
2005թ. Նոյեմբերի 27-ին նորից տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե. Այս անգամ ՀՀ քաղաքացիները «այո» ասացին սահմանադրական փոփոխություններին:
Սահմանադրությամբ Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Դրանով տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերը` օրենսդիր, գործադիր և դատական, և դրանց գործառույթները: ՀՀ սահմանադրությունը կազմված է 9 գլուխներից և 117 հոդվածներից:
Հուլիսի 5-ը հայկական օրացույցներում կարմիրով է նշված. այսօր պաշտոնապես ոչ աշխատանքային օր է:






Facebook
Tweet This
Email This Post
