Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 5, 2010 10:28

Սիրելի’ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ե’վ Սահմանադրության ընդունման, ե’ւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեները ցույց տվեցին մեր ժողովրդի հստակ դիրքորոշումը, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում կառուցել եւ ինչ արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվել: Մեր ընտրությունը  խորապես գիտակցված էր. սահմանադրական հիմնարար արժեքները ոչ միայն հարիր են մեր ազգային նկարագրին, մեր  ավանդույթներին, այլեւ համամարդկային են ու արդիական:

Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրության մեջ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ մենք կարողացել ենք ամբողջովին կյանքի կոչել. հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ճանապարհին մեզ լուրջ անելիքներ են սպասվում: Բայց ակնհայտ է ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, իրավունքի մեր ազգային համակարգի հիմքը, գործում է: Եվ գործում է արդյունավետորեն:

Սահմանադրությունը հասարակական համերաշխության մեր բանաձեւն է։ Այսօր եւ մեկընդմիշտ մեր խնդիրն է` անշեղորեն հետեւել Սահմանադրության տառին եւ ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ: Այդ ճանապարհով միայն մենք կհասնենք այն նպատակներին, որոնք տասնհինգ տարի առաջ ընտրել ենք մեր եւ մեր զավակների համար:

Դիտվել է 2928 անգամ:
Print Friendly

Leave a Reply