7 օր առաջնագծում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2010 15:46

Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի հունիսի 28-ից հուլիսի 3-ն ընկած ժամակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը` օգտագործելով ՙAKM՚, ՙՍև նետ՚, ՙСВД՚, ՙДШК՚, ՙПК՚ և ՙРПГ՚ տիպի զինատեսակներ:
Շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որոնց արդյուքնում արձանագրվել է ավելի քան 2000 կրակոց:
Հատկանշական է, որ այդ կրակոցների մի ստվար մասն իրականացվել է ՙСВД՚ և ՙՍև նետ՚ դիպուկահարային զինատեսակներից, ինչը վկայում է հակառակորդի նենգ մտադրության մասին:
Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տվել են համարժեք պատասխան:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply