Երեւանում բացվել է «Auto Show 2010» ցուցահանդեսը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 3, 2010 23:12
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ «Auto Show 2010» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «LOGOS EXPO Centre» ընկերության, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի աջակցությամբ:
«Auto Show 2010» ցուցահանդեսի մասնակից քսանից ավելի ընկերությունների կողմից այցելուների ուշադրությանն են ներկայացվել ավտոինդուստրիայի նորույթները, նոր եւ արդեն ծանոթ մեքենաների մակնիշները, աքսեսուարներ, պահեստամասեր, ինչպես նաեւ այս ոլորտը սպասարկող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը, այս ցուցահանդեսը չի կրում արդյունաբերական բնույթ եւ ուղղված չէ գործարար նոր կապերի ստեղծմանը, այլ բուն նպատակը եղել է արտացոլել հայաստանյան ավտոշուկայի դրական դինամիկ աճը ֆինանսական ճգնաժամից հետո: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի հուլիսի 3-5-ը:






Facebook
Tweet This
Email This Post
