2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2010 21:58

2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի առաջին կիսամյակի հավաքագրումները գերակատարվել են և’ հարկային, և’ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285,2մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7մլրդ դրամով /առանց սոցիալական ապահովագրության վճարների/: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 4,7մլրդ դրամով ավելի գումար /առանց սոցիալական ապահովագրության վճարների/: Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54,7մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6մլրդ դրամով: 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 6,8մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply