“Չինաստան. հյուսիսային լայնության 30°”. ցուցահանդես ՀԱՊ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 3, 2010 21:42

ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը ս. թ. հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են <<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
30° հյուսիսային լայնությունը ձգվում է Հիմալայներով, ընդգրկում 7` Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներն ու Չունցին և Շանհայ քաղաքները:
Զուգահեռականի երկարությունը 5.000 կմ. է, այն սկիզբ է առնում Յանցզիի ակունքներից և հատելով արևելաչինական ծովը` հասնում Խաղաղ օվկիանոս:
Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականի երկայնքով արևմուտքից դեպի արևելք ձևավորվել է Չինաստանի պատմության բազմադարյա շերտը: Յանցզի և Հուանհե գետերի ավազանները չինական քաղաքակրթության օրրանն են` 13 հուշարձաններով, 87 պետական բնական արգելոցներով և 40-ից ավել ազգային փոքրամասնություներով:
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող ավելի քան 65 լուսանկարներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչուն և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Դիտվել է 1627 անգամ:
Print Friendly

Leave a Reply