Պարտվեցին եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2010 21:42

Երևանի «Միկա» մարզասրահում ավարտված Եվրոպայի բասկետբոլի  C  դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը գրավեց  երկրորդ տեղը: Մեր երկրի մարզուհիների ընտրանին  եզրափակիչ խաղում  65:74 հաշվով զիջեց Մալթայի ընտրանուն, որի կազմում խաղում էին փրձառու մի շարք բասկետբոլիստուհիներ: Երրորդ մրցանակակիր դարձավ   Շոտլանդիայի հավաքականը, որը 88:62 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչներին: Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականի ներկայացուցիչ Քրիստինե  Քեփենեկյանը (նկարում) ճանաչվեց Եվրոպայի C դիվիզիոնի լավագույն խաղացող: Նա ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում: Վերջինիս կազմում է նաև մեր երկրի թիմի մեկ այլ ներկայացուցիչ Ամնադա Ջեքսոնը: Հայաստանի հավաքականը հաջորդ տարի կմասնակցի B դիվիզիոնի առաջնությանը:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply