Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 3, 2010 20:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Երեւան են ժամանել ԼՂՀ-ից: ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply