Լիլիթ Մկրտչյանը պարտվեց առաջատարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2010 14:53

Ջերմուկում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի  ութերորդ տո րում Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  պարտվեց մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեին (Վրաստան) : Այժմ Լիլիթ Մկրտչյանը 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Աղյուսակը շարունակում է  գլխավորել Ձագնիձեն` 7,5 միավոր: Նրանից 1,5 միավորով ետ է մնում ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան:Ապա հաջորդում է  չինուհի Հու Յիֆանը `5 միավոր: Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պիա Կրամլինգի (Շվեդիա) հետ և վաստակած 4 միավորով 6-րդ տեղում է:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply