Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 3, 2010 11:10

Ս.թ հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:

Կարծիքներ փոխանակվեցին նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ:

Պարոն Ս.Օհանյանը կարևորեց համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վա

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply