Շաբաթական ամփոփ տվյալներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 2, 2010 16:06
Հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,365,152 ԱՄՆ դոլար` 367.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65,195,632 ԱՄՆ դոլար` 369.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 368.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք`367.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`35.9 մլն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
