Մեկնարկում` երկու հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2010 13:52

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց  միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված շախմատի ավանդական պատանեկան  միջազգային մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում են յոթ երկրների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրի հավաքականի պատիվն են պաշտպանում  Ռոբերտ Աղասարյանը, Կարեն  Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մարիա Գևորգյանը: Առաջին օրը հայ շախմատիստները երկու անգամ նույն` 2,5:1,5 հաշվով հաղթեցին Լեհաստանի պատվիրակներին: Այժմ առաջատարներն են Չինաստանի և Հայաստանի հավաքականները, որոնք վաստակել են 4-ական թիմային միավոր: Շախմատիստների անհատական ցուցանիշների գումարով Չինաստանն ունի 6, Հայաստանը` 5 միավոր:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply