Խաղաասիրաբար էին տրամադրված

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2010 13:46

Ջերմուկում շարունակվող  շախմատի  «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում իրար հետ մրցեցին մեր երկրի երկու ներկայացուցիչները:  Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 28-րդ քայլ կատարելուց հետո,  խաղաղ դաշն կնքեցին: Պարզապես, նրանք կրկնեցին քայլերը: Մկրտչյանը վաստակած 5 միավորով ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի  հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ  Դանիելյանը 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է վրացուհի Նանա Ձագնիձեն (նկարում): Նա, հերթական տուրում հաղթելով  իր հայրենակցուհի Մայա Չիբուրդանիձեին, վաստակած միավորների պաշարը հասցրեց  6,5-ի:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply