Մեդալ` ձախողակ ֆուտբոլիստին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2010 13:39

Թեև ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի խաղացող Յուիչի Կոմանոն Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Պարագվայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ  չէր կարողացել հաստակ իրացնել 11 մ-ոց հարվածը, սակայն նա մեդալ կստանա: Պարգևը ֆուտբոլիստին որոշել է շնորհել Վակայամա վարչատարածքի ղեկավարը: Վերջինս գտնում է, որ  Կոմանոն աշխարհի առաջնությունում ուժերի ողջ ներդրումով է հանդես եկել: Ֆուտբոլիստը բնակվում է  Վակայամայում: Հիշեցնենք, որ  Ճապոնիա – Պարագվայ հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Իսկ  11 մ-ոցների հարվածաշարի օգնությամբ հաղթել էին պարագվայցիները` 5:3: Կոմանոն միակ ֆուտբոլիստն էր, որը չէր կարողացել իրացնել 11 մ-ոցը: Նա խաղից հետո հայտնել է, որ անհաջողությունից հետո իրեն օգնել են ուշքի գալ խաղընկերները: Մասնավորապես, թիմի  մեկ այլ պաշտպան` Մարկուս Տուլիոն հայտնել է, որ ինքը ևս չէր կարողանա վստահորեն գրավել դարպասը:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply