Հրդեհի 14 դեպք մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2010 11:21

Հուլիսի 1-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Պարոնյան  40 հասցեին հարակից տարածքում:

Ժամը 12.59-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` ժամը 13.32-ին:

Այրվել է 800 քմ. խոտածածկ տարածք եւ 20 մ. երկարությամբ փայտե ցանկապատ:

Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Դիլիջան ավտոմայրուղու 68 կմ-ում:

Ժամը 15.43-ին դեպքի վայր է մեկնել Սեւանից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել` ժամը 16.30-ին:

Մասամբ այրվել է «ԶԻԼ-130» մակնիշի 037 ՕԼ 252 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:

Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ Ս.Շահբազյանն ստացել է 1-2-րդ կարգի այրվածքներ եւ շտապ օգնության բրիգադով տեղափոխվել Սեւանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Նույն օրը Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ին  հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի թիվ 8/11 շենքին հարակից տարածքում:

Ժամը 13:01-ին դեպքի վայր է մեկնել Արմավիրից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 13.15-ին, մարվել` ժամը 13.35-ին:

Այրվել է փայտե ինքնաշեն լքված տնակ` 4 քմ. մակերեսով:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Սարալանջի փողոցում գտնվող Աբովյանի պուրակին հարակից տարածքում այրվել է 1500 քմ. խոտ, Հրազդանի կիրճում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցին հարակից տարածքում` 2 հա (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Հալաբյան փողոցում գտնվող` Հ. Թումանյանի անվան զբոսայգուն հարակից տարածքում` 300 քմ., Քանաքեռի 15/47 հասցեին հարակից տարածքում` 3000 քմ., Արտաշիսյան փողոցի 2/12 հասցեին հարակից տարածքում` 700 քմ., Արտաշիսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 800 քմ., Թաիրով 46 հասցեին հարակից տարածքում` 3000 քմ. մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանին հարակից տարածքում (այրվել է 8000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք), Արարատի մարզի Դարակերտ գյուղում (3 հա խոտածածկ տարածք), Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում (300 քմ. խոտածածկ տարածք) եւ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղին հարակից Բաղչավլուկ հանդամասի տարածքում (5 հա խոտածածկ տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply