Մեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է. մեկ մարդ զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2010 11:15

Երեկ երեկոյան`  ժամը 23.25-ին Ախուրյանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո, «ԳԱԶել» մակնիշի 2000 Լ պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա Հենրիկ Բաղդասարյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Հ. Բաղդասարյանի վիճակը գնահատվում է խիստ ծանր:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply