18-ամյա երիտասարդը խեղդվել է Սևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2010 11:03

Երեկ ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձվել է մի  քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 15.25-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 16.06-ին լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին եւ հանձնվել շտապ օգնության բրիգադին:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply