Սպանությունը բացահայտվել է 20 տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հուլիսի 2, 2010 10:36

1990 թ. հուլիսի 4-ին Վեդի քաղաքի հիվանդանոցում մի ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել. անհայտ անձի կողմից ծեծվելով սպանվել էր Արալեզ գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Էդուարդ Սարգսյանը:

Այդ ծանր հանցագործությունը 20 տարի շարունակ մնում էր չբացահայտված: Եվ ահա ս/թ. հունիսի 30-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և Արարատի մարզի դատախազության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ այդ սպանությունը կատարել էր Դալար գյուղի բնակիչ, 1931 թ. ծնված Լաերդ Սաղաթելյանը, որը մահացել է 2009 թ. դեկտեմբերին:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1162 անգամ:

Leave a Reply