Բարաք Օբամա. «…Թեհրանի դեմ Վաշինգտոնի երբևիցե կիրառած ամենադաժան սանկցիաներն են լինելու»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | July 2, 2010 10:46
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր սանկցիաների մասին օրենք:
Օբաման նշել է, որ դրանք կլինի ամենադաժան սանկցիաները, որ երբևիցե Վաշինգտոնն առաջադրել է Թեհրանի դեմ: Նախատեսված են մի շարք ֆինանսական ու տնտեսական սահմանափակումներ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կխանգարեն Իրանին` հաջողությամբ զարգացնելու իր միջուկային ծրագիրը. հաղորդում է svobodanews.ru-ն:
Բարաք Օբաման նաև հայտարարել է, որ մտադիր է` հասնելու Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վերջերս հաստատված միջազգային սանկցիաների «էներգետիկ իրականացմանը»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի խոսքերով, իրանական միջուկային մշակումների շուրջ հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները մնում են բաց:






Facebook
Tweet This
Email This Post
