Հայկական ֆուտբոլում` հուսադրող ոչինչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 2, 2010 10:00

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց գլխից բաձր ցատկել չկարողացան: Մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում  Երևանի «Ուլիսը» հյուրընկալել էր  Թել Ավիվի «Բնեյ-Յեհուդային»: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Հանդիպումից հետո երկու թիմերի մարզիչներն էլ դժգոհցին շոգից, որ այն հնարավորություն չի տվել ֆուտբոլիստներին լրիվ ուժով խաղալ: Հյուրերի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը խաղի արդյունքն իրենց համար ձեռնտու համարեց, քանի որ պատասխան հանդիպումը կայանալու է տանը: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքով իր սաներն խանգարել է հոգեբանական լարվածությունը և ավելորդ շտապողականությունը: Նա նշեց, որ պատասխան խաղից առաջ բոլոր հնարավորությունները կորած չի համարում:  Իսկ ահա, Երևանի «Բանանցը» կարելի է ասել կորցրեց բոլոր հույսերը: Մեր թիմը վատ խաղաց և հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով պարտվեց Ֆամագուստայի «Անորտոսիսին» (Կիպրոս): Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply