Հայաստանի կրթական համակարգի խնդիրները ՀՀ ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կոլեգիայի նիստում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2010 21:09
ՀՀ Հանրային Խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը հուլիսի 1ի իր կոլեգիայի նիստում քննարկեց կրթական համակարգի խնդիրների շուրջ Վազգեն Մանուկյանի բաց նամակը՝ ուղղված Խորհրդի անդամներին եւ որոշեց քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Հանրային Խորհրդին՝ կրթական ոլորտին առնչվող առաջարկությունների ընդհանուր տեքստում ընդգրկելու համար. ամփոփիչ տեքստն իր հերթին կներկայացվի ՀՀ կառավարություն:
1. Օտարալեզու դպրոցների խնդիր, ՀՀ Լեզվի մասին օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների հանդեպ դժգոհությունից զատ, ամրագրվեց, որ հանրակրթական դպրոցների համընդհանուր վիճակը շատ ավելի լուրջ եւ մտահոգիչ է, քան օտարալեզու մի քանի դպրոցի բացումը:
2. Ավագ դպրոցի խնդիր, ընդհանուր կարծիքն այն էր, որ ավագ դպրոցները պատրաստ չեն գործընթացին, իսկ այդ դեպքում կարող են ձախողել ծրագիրը: Հանձնաժողովի անդամները եւ հրավիրված մանկավարժները միակարծիք էին, որ 12ամյա հանրակրթությունը նպատակահարմար չէ. քննարկելի է՝ 11, իսկ լավագույնը կլիներ՝ 10ամյա կրթությունը:
3. Զինապարտության ենթակա բոլոր տղաներին 18 տարեկանից բանակ զորակոչելու հարց, նիստին ներկաների կարծիքներն այստեղ գրեթե կիսվեցին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկն է, որ 18 տարին լրացած եւ զինապարտության ենթակա բոլոր արական սեռի քաղաքացիները բանակ զորակոչվեն, եւ արդեն ոչ թե երկու, այլ մեկ եւ կես տարով, ցանկացողների համար կազմակերպվի հեռակա ուսուցում, զինծառայությունից հետո ուսման վարձը վճարի պետությունը եւ այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
4. Դասագրքերի խնդիր, դրանց բովանդակային որակից դժգոհությունը բոլորը կիսեցին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկն էր, որ հիմնարար գիտությունների դեպքում թեկուզ խորհրդային հին դասագրքերի հենքի վրա ստեղծվեն այդպիսիք:
5. Դպրոցական ՙքաղաքական՚ խնդիրներ, Դպրոցին խանգարում են ընտրությունները, երբ դպրոցների շենքերը դառնում են ընտրատեղամասեր. ընտրական տեղամասն ու դպրոցը պետք է անջատել իրարից, պետք է ուսուցիչներ չընդգրկվեն ընտրական հանձնաժողովներում:
6. Քննական թեսթերի խնդիրներ, արձանագրվեց, որ հատկապես հայոց լեզվի եւ գրականության թեսթային ներկա համակարգը բարդ է, եւ դիմորդի գիտելիքի ու տրամաբանության ստուգման միջոց չէ:
Կոլեգիայի նիստի ընթացքում կրթական բարեփոխումները խոչընդոտող հիմնախնդիրների շուրջ զեկույցով հանդես եկավ ՀՀ ՀԽ տարածքային ենթահանձնաժողովի խմբի ղեկավար, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Լուսինե Ֆլջյանը: Ելույթ ունեցան բանակի գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու ՄելիքՓաշայանը, ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը, Երեւանի թիվ 86 դպրոցի տնօրեն Անահիտ Շառոյանը, կոլեգիայի անդամ Կարինե Խորասանյանը, հանձնաժողովի անդամ Լիպարիտ Շահնազարյանը:
Նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի բաց նամակին կարող եք ծանոթանալ Խորհրդի պաշտոնական կայքում, հետեւյալ հասցեով՝
ՀՀ Հանրային Խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
