ՙՀայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում՚ և ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը՚ գրքերի հրատարակման մասին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2010 20:49

ՙՀայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում՚ և ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը՚ գրքերի հրատարակման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2010 թվականի մայիս և հունիս ամիսներին հրատարակել է ՙՀայաստանի տնտեսությունը միջազգայինգնահատումներում՚ և ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը   ՚գրքերը:
ՙՀայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում՚ գրքում ներկայացված են Հայաստանի տնտեսության 1993-2009թթ. զարգացումների վերաբերյալ միջազ•ային ֆինանսական կառույցների և օտարերկրյա անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատականները (ինդեքսները, վարկանիշերը): Վերջիններիս վերլուծությունը հնարավորություն է տալիս ներկայացնել տնտեսության մի շարք ոլորտներում Հայաստանի առաջընթացը, միաժամանակ վերհանելով դեռևս առկա հիմնախնդիրները:
ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակար•ը՚ գիրքը հանգամանալից ներկայացնում է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ գործընթացը: Գիրքն ամփոփ ձեռնարկ է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականություն իրականացնողների համար, ինչպես նաև կարող է ծառայել որպես տեղեկատվական փաստաթուղթ` ավելի լայն լսարանի համար:
Երկու գրքերի էլեկտրոնային տարբերակները տեղակայված են ՀՀ ԿԲ կայքէջում:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply