Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2010 20:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, “Հյուսիս-Հարավ” երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները:

Հանրապետության ղեկավարը եւ “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահը քննարկել են նաեւ Հայաստանի Հանարպետության կառավարության եւ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, եւ “Ռուսական երկաթուղիներ”-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը:

Հանրապետության Նախագահը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման տեսանկյունից եւս կարեւոր է համարել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող ռուսական այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունը, ինչպիսին “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ն է:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply