ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն հուլիսի 5-ին

Օրվա լուր | | July 1, 2010 16:43

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Բեռնար Ֆասյեի եւ Ռոբերտ Բրադկեի՝ տարածաշրջան հերթական այցը տեղի կունենա հուլիսի 5-ին: Այդ մասին ՌԻԱ ,Նովոստիե-ին հայտնել են ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի գրասենյակից:

Տարածաշրջան այցի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն բազային սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումը «Մադրիդյան սկզբունքների»  նորացված տարբերակի հաշվառմամբ: Համանախագահները նաեւ կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման հարցը, որը ծրագրվում Է կազմակերպել Ղազախստանում ԵԱՀԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply