Առջևում կիսաեզրափակիչ խաղերն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2010 14:09

Երևանում անցկացվող Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնության 3-րդ տուրում  Հայաստանի հավաքականը 71:47 հաշվով հաղթեց Անդորայի ընտրանուն և 1-ին ենթախմբում  գրավեց առաջին տեղը: Կիսաեզրափակչում մեր երկրի ներկայացուցիչները կմրցեն 2-րդ ենթախմբում երկրորդ տեղը գրաված Շոտլանդիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ  այդ խմբում առաջին տեղը գրաված Մալթայի հավաքականը պարտությունը մատնեց Ուելսի ընտրանուն` 81:43: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Մալթայի և Մոլդովայի հաավաքականները: Մոլդովայի հավաքականի բասկետբոլիստուհիները 3-րդ տուրում 77:47 հաշվով առավելության հասան Ջիբրալթարի ներկայացուցիչների նկատմամբ և 1-ին ենթախմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Այսպիսով, հուլիսի 2-ին «Միկա» մարզասրահում, նախ, կկայանա Հայաստան – Շոտլանդիա, ապա  Մալթա – Մոլդովա հանդիպումը:

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply