Տեղի են ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2010 14:00

Այսօր  տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 485 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 255 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 541 003 890 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2568 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4400 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:

Այսօր նաև  տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 354 մլն դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 508 734 707 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0700 տոկոս է:

Հետգնմանը ևս մասնակցել է 6 գործակալ:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply