Մեկ օրում հրդեհի 19 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 1, 2010 12:42

Երեկ  ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում:

Ժամը 07.11-ին դեպքի վայր է մեկնել Ապարանից մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին, մարվել` ժամը 08.35-ին:

Այրվել է Ս. Արշակունուն պատկանող հացատան տանիքը` 10 քմ. մակերեսով, եւ այնտեղ կուտակված 420 հակ խոտը:

Նույն օրը, ժամը 13.23-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղա­քի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` ժամը 15.00-ին:

Ամբողջությամբ այրվել է թիվ 2 էլ. ենթակայանը` 20 քմ., եւ չշահագործվող օժանդակ շինության տանիքը` 20 քմ. մակերեսներով:

Նույն օրը, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:

Ժամը 13.42-ին դեպքի վայր է մեկնել Աբովյանից մեկ մարտական հաշ­վարկ:

Հ. Դաշտոյանին պատկանող ամառանոցում այրվել են` 6 քմ. մակերեսով փայտե տնակ, 1000 քմ. խոտածածկ տարածք եւ տնտեսական իրեր:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներւմ բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Րաֆֆու փողոցում գտնվող «Մարս» գործարանին հարակից տարածքում այրվել է 2000 քմ. մակերեսով խոտ, Հրազդանի կիրճում գտնվող «Դար 21» հեռուստաընկերությանը  հարակից տարածքում` 150 քմ., Սարի թաղի 5-րդ փողոցում գտնվող նախկին «Սուր վարակիչ» հիվանդանոցին հարակից տարածքում` 400 քմ., Արտաշիսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 800 քմ., Անտառային փողոցում գտնվող Ամերիկյան համալսարանին հարակից տարածքում` 1.5 հա, Արագածի փողոցի 95-րդ տանը հարակից տարածքում` 3000 քմ., Հրազդանի կիրճի` թիվ 3 մանկական հիվանդանոցին հարակից տարածքներում` 2 հա եւ 800 (դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ), Շահումյանի 16-րդ փողոցի վերջնամասում` 3500 քմ., Ծարավ Աղբյուրի 59 հասցեին հարակից տարածքում` 600 քմ., Արցախի 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթ» գործարանին հարակից տարածքում` 600 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի թիվ 1 տանը հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Արմավիրի մարզի` Մուսալեռ գյուղի գերեզմանոցին հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Արմավիր քաղաքի երկաթուղային կայարանին հարակից տարածքում (3000 քմ. խոտածածկ տարածք), Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից տարածքում (1 հա ցորենի արտ), Արագածոտնի մարզի` Մաստարա գյուղում (70 հակ խոտ) եւ Աշտարակի քաղաքային զբոսայգում (200 քմ. խոտածածկ տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply