Հայաստանի սուսերամարտիկների հարուստ ավարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2010 11:01

Բաթումում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հարուստ ավարի տիրացան Հայաստանի ներկայացուցիչները: Ստուգատեսին մասնակցում էին նաև Վրաստանի,Ադրբեջանի հավաքականները: Մարտուղյակներ էին դուրս եկել 150 մարզիկներ: Ճկասուսերակիրների պայքարում հաղթեց Գևորգ Հարությունյանը: Իսկ Վահան Առաքելյանն արժանացավ բրոնզե պարգևի: Ճկասուսերակրուհիների  մրցաշարում հավասարը չունեցավ  Հասմիկ Աղաբաբյանը: Խոցասուսերակիրների մրցավեճում լավագույն ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը: Նա եզրափակչում առավելության հասավ  Սպարտակ Հարությունյանի նկատմամբ:  Կարեն Արազյանը դարձավ երրորդ մրցանակակիր: Խոցասուսերակրուհի Իզաբելլա Քամալյանն էլ, զիջելով միայն եզրափակչում, բավարվեց երկրորդ տեղով:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply