Մեկ շաբաթում 5 մարդ է զոհվել ավտոպատահարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2010 10:17
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, գողության 98 դեպքից` 66-ը, մարմնական վնասվածք հասցնելու 72 դեպքից` 65-ը, կողոպուտի 17 դեպքից` 13-ը, խարդախության 20 դեպքից` 19-ը, իսկ խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության` 23, կողոպուտի 2 և խարդախության ու խուլիգանության մեկական դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 64-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Facebook
Tweet This
Email This Post
