Սկսվեց Հայաստանի գրողների համագումարը. Աբդուլահ Օջալանը Հայ Գրողների միավորման անդա՞մ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 4, 2009 14:24

Այսօր Գրողների միությունում աշխատանքն է սկսել Հայաստանի գրողների միության 15-րդ համագումարը: Միության 392 անդամներից մասնակցում են 289-ը:

Գրողների միությունՀամագումարին ողջույնի ուղերձ է հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ մասնավորապես ասված է• «Այսօր կարևորվում է ստեղծագործական միությունների նշանակությունը մեր հանրային կյանքում: Վստահ եղեք, որ այսուհետ ևս մեր մշակույթը ստանալու է պետական աջակցություն»:

Ընթերցվող ուղերձներում նկատելով միավորում և միասնություն բառերը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը հանդես եկավ առաջարկով ՀԳՄ-ի հետ միավորել 1994թ• Սերո Խանզադյանի կողմից ստեղծված Հայ Գրողների միավորումը: Առաջրկին կողմ քվեարկեցին միության 10 անդամներ:

«Ինչպես կարող է այդ միավորումը միանալ ՀԳՄ-ին, եթե նրա անդամ է քուրդ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլահ Օջալանը»,- ելույթի խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:

Գրողների միությունը ոչ բոլոր լրատվամիջոցներին է թուլյլ տալիս լուսաբանել համագումարը։ Անանյանը  հայտարարեց, որ ժողովի աշխատանքները կարող են լուսաբանել միայն հավատարմագրված լրատվամիջոցները, իսկ «Անկախին» ասաց, որ երեկ ժամը 12-ից հետո հավատարմագրումը դադարեցվել է, այն պատճառաբանությամբ, որ նստելու տեղ չկա անգամ Միության անդամների համար:

միջանցքում Անանյանը զայրույթով գոռաց, որ որոշ լրատվամիջոցներ խոչընդոտում են միության աշխատանքների բնականոն ընթացքը: Իսկ «ԱՐ» հեռուստատեսության աշխատանքը Անանյանը որակեց որպես վայրահաչոց: «ԱՐ»-ը մշտապես քննադատվում է Գրողների միությունը:

Դիտվել է 1864 անգամ:
Print Friendly

Leave a Reply