“Դեռ մամաս էր ասում,որ ես բարդ բնավորություն ունեմ”

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 1, 2010 0:29

«Տրուդ-7»-ի թղթակիցը  հանդիպել է «Սև հովազի» հետ և  հետաքրքրվել նրա Մոսկվայի կյանքով, սիրելիի հետ հարաբերություններով :

-Նաոմի առաջին անգամը չէ,որ դուք Ձեզ անվանում եք մոսկվացի,ամբողջովին մերվել եք Ռուսաստանում:

-Այո,իմ կյանքը այստեղ է`բարեկամներս, ընկերուհիներս, իմ սիրելին:Բայց նույնիսկ Վլադիսլավին ճանաչելուց առաջ ձեր երկրի  նկատմամբ ես  շատ դրական և բարեհամբյուր էի տրամադրված: Մոսկվան ժամանակակից, թափով զարգացող քաղաք է`գեղեցիկ ,բարձրահարկ շենքերով: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում:

-Դուք Դարիա Ժուկովայի հետ դարձաք իսկական ընկերուհիներ:

-Մենք Դարիայի հետ վաղուց ենք ծանոթ,հիմա մենք ոչ միայն ընկերուհիներ ենք,այլ նաև իսկական համախոհներ:Ես նրա հետ կարող եմ կիսվել ինձ հուզող հարցերում,մեզ  կապում է նաև ընդհանուր գործը :Նրա հետ աշխատելը հեշտ է,նա բարի է,ես շատ բան եմ սովորել նրանից: Դաշան վաղուց է զբաղվում բարեգործությամբ,»Այրիս» ֆոնդը նրանն է,նա իր օրինակով  ինձ ոգևորում է:Ես ուրախ  եմ,որ իմ համախոհների և ընկերուհիների մեջ է Իրինա Կուդրինան/Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի կինն է/: Իմ հոբելյանի նախօրեին  մենք միասին բարեգործական աճուրդ կազմակերպեցինք:Հիանալի է,որ մեր նպատակները համընկնում են:

-Ձեզ հաջողվեց շատ ավելի միջոցներ հավաքել քան նախապես կանխատեսվում էր:Ինչ պատճառով: Միգուցե Ձեր աշխարհում հայտնի ստատուսն է: Շատերն էին ուզում ներկա լինել այդ երեկոյին:

_ Անցյալ աճուրդը ապացուցեց, որ Ռուսաստանում  մարդիկ անտարբեր չեն: Մենք նախատեսում էինք  հավաքել մոտ 1միլիոն դոլար,որի մի մասը կգնար Իրինա Կուդրինայի բարեգործական հիմնադրամ, մյուս մասը` Դարիա Ժուկովայի բարեգործական հիմնադրամ,բայց հավաքվեց մոտ 2միլիոն դոլար:

Հույս ունեմ ,որ այդ փողերը կօգնեն երեխաներին ավելի երջանիկ դառնալ:Ինձ դա սովորեցրել է մայրս: Եթե իմ հայտնի լինելը օգնում է,որ մարդիկ գան ու շփվեն ինձ հետ,միաժամանակ օգնեն երեխաներին,հիանալի է: Կարծում եմ անկախ նրանից հայտնի ես թե ոչ,պետք է օգնես քեզնից վատ ապրողներին:

-Ձեր սիրելին`Վլադիսլավ Դորոնինը երևի առաջինն էր,որ սատար կանգնեց Ձեր նախաձեռնություններին :

-Այո դրական նախաձեռնություններին/ծիծաղում է/Ես վաղուց եմ զբաղվում բարեգործությամբ օգնում եմ մարդկանց ինչքան կարողանում եմ: Դա անում եմ ,քանի որ համարում եմ ճիշտ,չեմ ակնկալում որ ինձնով հիանան: Անչափ ուրախ եմ,որ իմ սիրելիները իմ հետաքրքրություններով  հիանում են: Ճակատագրից  շնորհակալ եմ ,որ հանդիպել եմ Վլադիսլավին:

Նա ինձ սովորեցրեց բարություն:Կողքից կարող է թվալ,որ նա կոշտ մարդ է,բայց իրականում  դժվար է գտնել ավելի նուրբ ու հոգատար տղամարդ: Նա ինձ սովորեցրեց  իսկականից սիրել  և ավելի հանդուրժող լինել:

-Շատերը ասում են,որ դուք ծանր բնավորություն  ունեք:

-Ես բարդ բնավորություն ունեմ,գիտեմ:Դեռ մայրս էր ասում,երբ փոքր էի/ծիծաղում է/,բայց ես ինձ վրա աշխատում եմ:ինձ թվում է,որ դա նկատելի է: Այսօր ես ես շատ դրական օրինակներ ու ներշնչանքներ ունեմ: Հիշում եմ մայրս չէր ուզում,որ ես մոդել դառնայի,ես ինքս էլ դրա մասին այնքան չէի մտածում:

Ես ուզում էի բժիշկ դառնալ,բայց ճակատագիրս ուրիշ կերպ դասավորվեց: Բոլոր վիրավորանքները անցյալում են ,մայրս հիմա ինձ հետ է: Մենք հիանալի ժամանակ անց կացրեցինք Մոսկվայում: մենք իրար նեցուկ ենք: Նրան դուր է գալիս իմ զբաղմունքը,իմ կյանքը ինչպես է դասավորվել:

-Դուք ռուսական դիզայներների հետ կհամագործակցեք:

– Մենք արդեն համագործակցում ենք:Ռուսատանում շատ են  տաղանդավոր մարդիկ:Իմ բարեգործական աճուրդում  մենք վաճառքի հանեցինք Վալենտին Յուդաշկինի,Իգոր Չապուրինի հագուստները Ժիվանշիի,Կրիստիան Դիորի,Գալյանոյի,Վերսաչիիև Ալեքսանդր Մակկուինի հագուստների կողքին: Իմ պահարանում  նույնպես ռուսական դիզայներների հագուստներ կան,շատ կուտյուրեների հետ ես ծանոթ եմ ,շատերի հետ ընկերություն եմ անում:

-Դուք 40տարեկանում  հիանալի տեսք ունեք,ինչպես եք հաջողացնում:

-Նախ և առաջ դա գենետիկա է,իմ մայրը նույնպես հիանալի տեսք ունի,իմ բախտը բերել է: Եվ հետո սերը,ցանկությունը լինել գեղեցիկ և հիացնել սիրեցիալին:Ոչ մի արտակարգ բան`զբաղվել սպորտով,քիչ ուտել, ապրել հարմոնիկ:

-Ինչ պլաններ ունեք

-Շարունակել աշխատել և օգնել մարդկանց:Մեր բարեգործական ծրագրերով մենք մտադիր ենք  պտտել աշխարհով մեկ:

Մեր մասին

Նաոմի Քեմբելը ծնվել է մայիսի 22-ին,1970թ.Ստրիտհեմում/Լոնդոնի հարավ/

Հայրը`չինացի է,որին նա չի ճանաչում,մայրը `Յամայկայից է:

Առաջին անգամ բարձրացել է պոդիումին15տարեկան հասակում,դերասանական արվեստ է սովորել Լոնդոնի բեմական արվեսների ակադեմիայում:

Դիտվել է 3409 անգամ:
Print Friendly

Leave a Reply