ՌԱՀՀԿ-ն ցուցադրում է նոր փաստագրական կինոնկար` ՙՍովորական Ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988թ.՚

Օրվա լուր | | June 30, 2010 17:03

Հինգշաբթի, հուլիսի 1-ին, 2010թ.
ժամը 12:00-ինՀինգշաբթի, հուլիսի 1-ին, ժամը 12-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կցուցադրի անգլիալեզու նոր փաստագրական կինոնկար Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրվարին տեղի ունեցած հայկական погром-ների ու բռնությունների մասին: Կինոնկարի պրոդյուսեր, ճանաչված լրագրող Մարինա Գրիգորյանը հանդես կգա ֆիլմի անգլերեն տարբերակի շուրջ մեկնաբանություններով:

ՌԱՀՀԿ-ը 55 րոպեանոց այս տեսաժապավենը ցուցադրում է Սումգայիթ քաղաքում կազմակերպված հակահայ բռնությունների վերաբերյալ նոր ապացույցներ տրամադրելու նպատակով: Ցուցադրությունը նաեւ կոչ է միջազգային հանրությանը` արդարության եւ մարդկության դեմ իրագործված ոճիրների ճանաչման համար:

Այս կինոնկարը երկրորդն է ՙՍովորական Ցեղասպանություն՚ ֆիլմաշարից, որը հրապարակ իջավ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնի աջակցությամբ: Առաջինը` ՙԲաքու, հունվար, 1990թ.՚ խորագրով, ցուցադրվեց 2010թ. հունվարին: Այն թարգմանվել է մի քանի լեզուներով եւ տարածվել համացանցում ու տեսասկավառակներով:

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply