ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2010 16:21

Հարց. Ինչպես կմեկնաբանեք Մուսկոկայի հայտարարությանը Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականները` օկուպացիայի եւ անքսիայի անընդունելության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղության հաստատման մասին:

Պատասխան. Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից: Ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀը անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում:

Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ ԼՂ կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ:

Դիտվել է 1781 անգամ:
Print Friendly

Leave a Reply