Հայաստանի հավաքականի կամային հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 30, 2010 16:02

Հայաստանի բասկետբոլիստուհիների հավաքականը հաղթարշավն է շարունակում  Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում: Երկրորդ տուրում մեր երկրի ներկայացուցիչները դժվարությամբ հաղթեցին Մոլդովայի ընտրանուն` 71:64 հաշվով և գլխավորեցին աղյուսակը: Ի դեպ, տանտիրուհիները մրցակցին զիջում էին 11 միավորի տարբերությամբ, սակայն խաղավերջում կարողացան բեկում մտցնել, վերականգնել հավասարակշռությունը և հաղթել: Նույն խմբում ընդգրկված Անդորայի և Ջիբրալթարի հավաքականների հանդիպումն ավարտվեց անդորացիների հաղթանակով` 70:45: Մյուս ենթախմբում  Մալթայի հավաքականն առաջին խաղում 65:34 հաշվով առավելության հասավ  Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply