Պայքարը շարունակում են ուժեղները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 30, 2010 15:52

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում  ետևում մնացին 1/8 եզրափակչի հանդիպումները: Պարագվայի հավաքականի  ֆուտբոլիստները 11 մ-ոցների հարվածաշարով հաղթեցին Ճապոնիայի ընտրանուն`  5:3: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերի դարպասները մնացել էին անառիկ` 0:0: Եվրոպայի չեմպիոն իսպանացիները Դավիդ Վիլյայի 63-րդ րոպեին  մրցակցի դարպասը խփած միակ գնդակի  օգնությամբ պարտության մատնեցին Պորտուգալիայի հավաքականին` 1:0: Այդպիսով, 1/4 եզրափակչում հուլիսի 2-ին կմրցեն Հոլանդիայի և Բրազիլիայի, Ուրուգվայի և Գանայի, հուլիսի 3-ին`Արգենտինայի և Գերմանիայի, Պարագվայի և Իսպանիայի հավաքականները:

Դիտվել է 1879 անգամ:
Print Friendly

Leave a Reply